Որոնում:

ԼՂՀ Նախագահը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին - NKR

ԼՂՀ Նախագահը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին


2010-02-16 17:54

Փետրվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի  Հանրապետության/ Նախագահ Բակո Սահակյանը Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղարարտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` ԼՂՀ Նախագահն ընդգծել է, որ  պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափըՆա նշել է, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության լիարժեք կարգավորման: Բակո Սահակյանը մեկ անգամ եւս համոզմունք է հայտնել, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ հանգուցալուծում, եւ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը հանդիսանում է այդ գործընթացի ամենամեծ խոչընդոտներից մեկը:

Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է ԵԱՀԿ գործող նախագահի Արցախ այցելելու եւ տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը:  

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com