Որոնում:

ԼՂՀ Նախագահը մասնակցել է Աբխազիայի Նախագահի երդման արարողությանը - NKR

ԼՂՀ Նախագահը մասնակցել է Աբխազիայի Նախագահի երդման արարողությանը

2010-02-12 17:36

Փետրվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ Նախագահ Բակո Սահակյանը Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել Նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն, իր շնորհավորական խոսքում Բակո Սահակյանը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն` Աբխազիային ու նրա ժողովրդին: 

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com