
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ:
Գեորգի Պետրոսյանի եւ Վլադիմիր Յաստրեբչակի միջեւ ավելի քան մեկուկես ժամ տեւած առանձնազրույցի ընթացքում բանակցող կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր`համատեղ ուրվագծելով բախտակից հանրապետությունների ապագա շփումների եւ հարաբերությունների շրջանակը:
Այնուհետեւ նրանց են միացել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության մյուս անդամները, ինչպես նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցները: Հանդիպումն անցել է անմիջական եւ գործնական մթնոլորտում: