ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ

09.09.2009

Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է այսուհետ եւս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու համար:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ այսուհետ եւս լուրջ ուշադրություն կդարձնեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ կնպաստեն բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմանը այն առումով, որ այս գործընթացը առաջ շարժվի եւ ունենա դրական արդյունքներ:

Print Friendly, PDF & Email