Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովի հաղորդագրությունը

11.05.2009

Ս.թ. մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 9-ն անց 45 րոպեին ԼՂՀ Պաշտպանության բանակի` մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները Ֆիզուլու շրջանի Աշաղի Աբդուռահմանլի բնակավայրի ուղղությամբ ղարաբաղյան կողմն անցնելու ժամանակ կալանել են Ադրբեջանի մի քաղաքացու:

Ձերբակալվածը եղել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով`առանց տարբերանշանների: Նա իր մոտ զենք եւ անձը հաստատող փաստաթղթեր չի ունեցել: Կալանավորվածը ներկայացել է որպես կրտսեր սերժանտ Անար Խանբաբա օղլը Հաջիեւ`ծնված 1990թ. Հայաստանի Վարդենիսի շրջանի Վարդենիս գյուղում:

ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:

Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը պատահածի մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի/ԿԽՄԿ/ եւ ԵԱՀԿ`Ստեփանակերտում հավատարմագրված գրասենյակներին: Հենց նույն օրն էլ ԿԽՄԿ ներկայացուցիչն այցելել է կալանավորվածին:

Print Friendly, PDF & Email