Ավելանում է ԼՂՀ այցելողների թիվը

07.05.2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը գրեթե երկու անգամ ավելացել է 2008թ. համանման ժամանակահատվածի համեմատությամբ: Գերակշռում են Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Լեհաստանի քաղաքացիները:

ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում նշեցին, որ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, հանրապետություն այցելող օտարերկրյա քաղաքացիների թվի աճի միտում է նկատվում: Հիմնականում դրանք զբոսաշրջիկներ են, որոնց այցերը ԼՂՀ զգալիորեն աճում են հատկապես մայիս-սեպտեմբեր ամիսներին:

Print Friendly, PDF & Email