
Փետրվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ջավահիրլի բնակավայրից հարավարեւելյան ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին /Մեծ Բրիտանիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, ինչի արդյունքում ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: