Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում

16.12.2008

Դեկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արեւելյան ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/Անջեյ Կասպշիկը: Առաքելության կազմում էին նաեւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քին /Մեծ Բրիտանիա/ եւ Անթալ Հերդիչը /Հունգարիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Print Friendly, PDF & Email