Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կարող են մուտք գործել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն օրինական արտասահմանյան անձնագիր կամ այն փոխարինող այլ փաստաթուղթ: ԼՂՀ-ի մուտքի արտոնագիր ստանալու համար նրանք պետք է վճարեն սահմանված պետտուրքերը: Օտարերկրյա քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի արտոնագիր կարող են ստանալ ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում: Բացառիկ դեպքերում օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր կարող է տրվել նաև ք. Ստեփանակերտում գտնվող ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունում:
ԼՂՀ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ
Մինչև 21 օր զբոսաշրջիկային արտոնագրի համար 3.000 դր. (արտոնագրի մեկ օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում` լրացուցիչ 100 տոկոս)
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ
Մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար 24.000 դր.
Մինչև մեկամսյա բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար 33.000 դր.
Մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար 30.000 դր.
Մինչև երկու ամսյա բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար 39.000 դր.
Մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար 36.000 դր.
Մինչև երեք ամսյա բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար 44.000 դր.
Պետական տուրքը պետք է մուծել Արցախբանկ` 915005160618 հաշվեհամարը:
Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ շաբաթ և կիրակի օրերին ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունը և Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության հյուպատոսական բաժինը, ինչպես նաև Արցախբանկը չեն աշխատում: Այդ առթիվ խնդրում ենք Ձեզ նախօրոք հոգալ ԼՂՀ մուտքի արտոնագիր ստանալու մասին:
ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28 հեռ. (+ 374 47 ) 94-14-18 Էլ.հասցե` cons@mfa.nk.am | ՀՀ, ք. Երևան Նաիրի Զարյան 17 ա հեռ (+37410) 24 97 05 էլ. հասցե` nkr@arminco.com |